‘Քևին Քամպլը ստիպված է փոխարինել «Բորուսիայի» 5 աստղերի’

885

Դորտմունդի «Բորուսիան» արդեն հաջորդ շաբաթվանից կսկսի նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին:

Հայտնի է, որ նախապատրաստական փուլի ընթացքում և առաջիկա մեկ-երկու խաղերում Յուրգեն Կլոպի թիմին չեն օգնի «Բորուսիայի» խաղացողներ Կագավան ու Օբամեյանգը:

Կագավան Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում մասնակցելու է Ասիայի գավաթի խաղարկության խաղերին՝ հունվարի 9-ից մինչև 31-ը: Ինչ վերաբերում է Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, ապա վերջինս Գաբոնի ազգային հավաքականի կազմում մասնակցելու է հունվարի 17-ից մինչեւ փետրվարի 8-ը կայանալիք Աֆրիկայի ազգերի գավաթի 2015 թվականի խաղարկությանը:

Վնասվածքներ ունեն «Բորուսիայի» հարձակման գծի ֆուտբոլիստներ Մարկո Ռոյսն ու Հենրիխ Մխիթարյանը: Սպասվում է, որ գերմանացին հունվարի 10-ից մասնակցելու թիմի մարզումներին, որն անցկացվելու է Իսպանիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Ռոյսը բավականին ժամանակ է բուժվում է վնասվածքից եւ հնարավոր է հասցնի լրիվ ապաքինվել մինչև հունվարի 31-ը: Նույնը չի կարելի ասել Մխիթարյանի համար: Հայ ֆուտբոլիստի ապաքինումն համեմատաբար ավելի երկար կտևի եւ ըստ ամենայնի Հենրիխի չենք տեսնի Բունդեսլիգայի առաջիկա մեկ-երկու տուրերում:

Երկար ժամանակ վնասվածքից էր ապաքինվում և միայն անցած դեկտեմբերին շարք կարողացավ վերադառնալ «Բորուսիայի» լեհ ֆուտբոլիստ Բլաշիկովսկին: Գերմանական ԶԼՄ-ները կարծում են, որ խաղացողն այս ընթացքում չի հասցրել լավ մարզավիճակ հավաքել և չի բացառվում, որ առաջիկա խաղերում Կլոպը շեշտը կդնի հենց թիմի նորեկի՝ Քևին Քամպլի վրա:

Նախորդ հոդվածը‘«Ֆերնանդո Տորես, բարի վերադարձ տուն» (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է’