‘Օբամայի այցի ժամկետները Ռուսաստան դեռ հայտնի չեն’

594

Բարաք Օբամայի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի օրը հայտնի կդառնա ԱՄՆ-ում կառավարության վերջնական ձևավորումից հետո, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ ընթացիկ տարի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ոչ այդքան լավ հարաբերությունների համատեքստում է ավարտվում՝ ԱՄՆ Կոնգրեսում «Մագնիցկու ակտի» ընդունման պատճառով և հույս է հայտնել, որ գալիք տարի երկու երկրների հարաբերությունները դրական ուղղով կզարգանան:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը` Ֆրանսիայի առաջնության առաջին խաղաշրջանի լավագույն խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Կիրո Մանոյան. Վրաստանի պետական քաղաքականությունը եղել է թուրքամետ, ադրբեջանամետ’