‘Օբամայի ընտրարշավի համար 181 միլիոն դոլար է փոխանցվել’

611

Միացյալ Նահանգների գործող նախագահ և նախագահի թեկնածու Բարաք Օբամայի նախընտրական հաշվին սեպտեմբերին փոխանցվել է 181 միլիոն դոլար, այս մասին հայտնել է Օբամայի ընտրական շտաբը Twitter-ում՝ այդ գումարը որակելով ռեկորդային:

Միաժամանակ, The New York Times-ը նշում է, որ չորս տարի առաջ` նախորդ ընտրարշավին հավաքագրվել էր ավելի շատ՝ 191 միլիոն դոլար:

Ընդհանուր առմամբ՝ այս ընտրարշավին գումարներ է տրամադրել 1,8 միլիոն մարդ, որոնցից 567 հազարը  դա արել է առաջին անգամ: Գումարների 98 տոկոսը կազմել է 250 դոլար կամ  դրանից պակաս: Հանգանակությունների միջին չափը եղել է 53 դոլար:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ»՝ ներկայացումը ստացվեց’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես հաղթել Իտալիային’