‘
Բարաք Օբամայի խորթ եղբայրը՝ Մալիկ Օբաման, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում մտադիր է քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին, և վերջինիս անվանել է «ուղղամիտ տղա»:
BBC-ին տված հարցազրույցում Մալիկ Օբաման իր ազգականին մեղադրել է այն բանում, որ նա ուշադրություն չի հատկացնում իր ընտանիքին: Մասնավորապես՝ Մալիկին վրդովել է այն փաստը, որ Օբամայի ընտանիքի քենիական ճյուղի ոչ մի անդամ չի հրավիրվել Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարին:
Մեկնաբանելով Թրամփի առաջարկը՝ մուսուլմանների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելելու վերաբերյալ, իսլամ դավանող Մալիկը հայտարարել է, որ այդ միջոցառումները թելադրված են «սթափ բանականությամբ»:
Փոխանցում է BBC-ն:
‘