‘Օբամայի «հաղթական» թվիթը ռեկորդ է սահմանել ‘

697

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու մասին Բարաք Օբամայի հաղորդագրությունը Twitter սոցիալական ցանցում ռեթվիթերի (վերահրապարակումների) ռեկորդ է սահմանել (ավելի քան 500 հազար հրապարակում), հայտնում է  BBC-ն:

«Եվս 4 տարի» բառերով հաղորդագրությանը կցված է եղել մի լուսանկար, որում Օբաման գրկում է կնոջը՝ Միշելին:

 Twitter միկրոբլոգային ցանցի տվյալներով՝ ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունները երկրի քաղաքականության պատմության մեջ ամենաքննարկվողն են եղել: Քվեարկության ընթացքում այս թեմայի շուրջ  31 մլն-ից ավելի հրապարակում է հայտնվել ցանցում:

 

Նախորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Կոնգրեսն այսօր կորոշի ԲՀԿ-ի հրավիրած քննարկումներին մասնակցության հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. ՀՀԿ-ն չի մասնակցի ԲՀԿ-ի հրավիրած քննարկումներին ‘