‘Օբամայի քաղաքական մազոխիզմը իսլամիզմի սիրիական զինանոցում’

1560

 Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Նավասարդյանի նոր հոդվածը՝ Diplomat.am-ում:

 

Հետաքրքիր է, երբ Ամերիկա հայտնաբերում է ամերիկացին: Այն էլ ինչպիսի՜ ամերիկացին. Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենի տեղակալ Մայքլ Մորելան, ասել կուզի` երկրի N երկու գործակալը, որի տեղեկացվածության և քաղաքական կանխատեսումների հնարավորությունների մասին երկու կարծիք լինել չի կարող: 

Ուրեմն, վաշինգտոնյան առաջին շարասյունի հետախույզը պաշտոնաթող լինելու պահին (էլ ուրիշ երբ են պաշտոնյաներն անկեղծանում) առանց աչքը թարթելու հանդես է գալիս դարակազմիկ հայտարարությամբ` եթե Ասադի կառավարությունն ընկնի, ապա Սիրիան կդառնա ահաբեկչության կենտրոն, «ալ Ղաիդայի» խոշորագույն միջազգային բազա ողջ երկրագնդում: Իսկական հայտնագործություն: 

Այն, ինչը կասկածի նշույլ անգամ չի առաջացնում սկսնակ քաղաքագետների և վերլուծաբանների ուղեղներում, այսօր շեքսպիրյան հարց է դարձել ամերիկյան արտաքին քաղաքականության համար: Զինե՞լ, թե՞ չզինել արմատական մուսուլմաններին: Կռվե՞լ, թե՞ չկռվել Սիրիայում: 

Սենատոր Ջոն Մակքեյնի տիպի կովբոյների համար հարցի լուծումը ընդամենը կապված է կոլտը դուրս քաշելու և կրակելու արագության հետ: 

Սակայն քիչ չեն հավասարակշռված և մտածող գործիչները, որոնք չեն կասկածում, որ «արաբական գարունը» հեշտությամբ կարող է փոխակերպվել համաշխարհային հրդեհի, եթե Վաշինգտոնը կրկնի նույն սխալները, որ արել է Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում: Ի դեպ, պատերազմ սանձազերծելու դեմ հանդես է գալիս ամերիկյան գեներալիտետը: Նրանց տառապանքը, հավանաբար, փորձ ունի: 

Օբամայի սիրիական քաղաքականության դեմ հանդես է գալիս Զբիգնև Բժեզինսկին, որի` ամերիկյան վարչակարգի համար մշակած դոկտրինան զգուշացնում է Բալկանո-եվրասիական գոտու քաոսից: Այդ գոտում աստիճանաբար հայտնվում է Սիրիան: Նրա կարծիքով, այստեղ և այլ երկրներում գործող «ալ Ղաիդայի» խմբավորումները ռեալ սպառնում են Միացյալ Նահանգների անվտանգությանը: 

Եվ այստեղ է, որ մենք բախվում ենք մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր հայտնության հետ, որի ֆոնին Մորելայի հայտնագործությունն ուղղակի խամրում է: 

Ես նկատի ունեմ այն, որ Օբաման և նրա թիմը, որոնցից, վերջին հաշվով, կախված են ռազմական էսկալացիան և արմատական իսլամիստներին զինելն ու մարտի նետելը, զարմանալի կերպով չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ կրակի բոցերում կարող են հայտնվել նաև իրենք ու ողջ քաղաքակիրթ աշխարհը: 

Անվանել սա քաղաքական կարճատեսություն կամ դիվանագիտական վրիպում, կնշանակի ոչինչ չասել: Անկախ այն բանից, թե ինչ գաղափարախոսության և մտածելակերպի տեր ես, եթե կրոնական խուժանին, որը ծնողների աչքի առաջ ողջ-ողջ այրում է երեխաներին, գլխատում է հոգևորականին կամ բացում է մարդու կրծքվանդակը, դու անվանում ես դեմոկրատ, ուրեմն քո ուղեղի հետ ինչ-որ բան այն չէ, և հոգեկան վիճակիդ լուրջ քննության կարիք ունես: 

Փորձենք հասկանալ, թե որն է խնդիրը: Դրա համար հարցին մոտենանք ոչ թե գոյություն ունեցող վերլուծական մոդելներով և մեթոդոլոգիայով, այլ հոգեբանական ճանապարհով: Ոչ թե քաղաքական, ռազմական կամ սոցիալական հոգեբանության, այլ անձի կոգնիտիվ (իմացական) հոգեբանության պրիզմայով: 

Մի պահ մոռանանք, որ ԱՄՆ-ի նախագահն աշխարհի հզորագույն երկրի լիդերն է և նայենք նրան որպես սովորական մարդու: Ոչ միայն Օբամային, նաև այս աշխարհի մյուս ուժեղներին: Նրանք բոլորն էլ մնում են մարդ` իրենց թույլ և ուժեղ կողմերով, իրենց «Ես»-ով: Շարունակությունը 

Նախորդ հոդվածը‘Անչափահաս աղջկա փաստացի ամուսինը հայտնվել է մեղադրյալի աթոռին’
Հաջորդ հոդվածը‘Բախումներ Կահիրեում. Զոհերի թիվը րոպե առ րոպե փոխվում է’