‘
Արմենպրես-ը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի միջոցով Սերժ Սարգսյանին փոխանցված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: Ուղերձում Օբաման գրում է, որ Ուորլիքը՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իր լիակատար աջակցությունը: «Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու՝ Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա պատրաստակամության մասին: Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը եւ խաղաղության գործընթացին: Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ եւ ունակություններ գտնելու դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- ասված է ուղերձում:
‘