‘Օբաման «ախտորոշել» է Ռոմնիին. վերջինս տառապում է «ռոմնեզիայով»’

687

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ախտորոշել» է, որ նախագահական ընտրարշավում իր հիմնական հակառակորդ Միթ Ռոմնին տառապում է «ռոմնեզիա» («Romnesia») հիվանդությամբ: Այդ կերպ Օբաման, AP-ի փոխանցմամբ,  ծաղրել է հանրապետականների թեկնածուի՝ առանցքային հարցերում դիրքորոշումը փոխելու վարքագիծը: «Նա մոռանում է, թե ինչպիսին է եղել իր սեփական դիրքորոշումը, և գրազ է գալիս, որ դուք էլ մոռացած կլինեք»,-  հայտարարել է Օբաման՝ իր կողմնակիցների առջև ելույթ ունենալով Վիրջինիայում:

Հանրապետականներն իրենց հերթին շարունակում են քննադատել նախագահի վարչակազմին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման և ԱՄՆ դեսպանի սպանության համար:

Օբամայի և Ռոմնիի երրորդ՝ վերջին հեռուստաբանավեճը կայանալու է երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Ըստ նախագահի՝ այն նվիրված է լինելու արտաքին քաղաքականությանը: Հիշեցնենք, որ առաջին հեռուստաբանավեճի հաղթող էր ճանաչվել Ռոմնին, երկրորդինը՝ Օբաման: 

Նախորդ հոդվածը‘Վիլյան կարող է հեռանալ «Բարսելոնայից»’
Հաջորդ հոդվածը‘Կովին սիրահետող եղջերուն անվտանգութան նկատառումներով տեղափոխվել է ֆերմայից հեռու’