‘Օբաման դիմում է Կոնգրեսին՝ Սիրիայում ռազմական գործողության թույլտվություն ստանալու հարցով’

872

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայի դեմ ռազմական գործողություն անցկացնելու հարցը կոնգրեսի քննարկմանը դնելու վերաբերյալ իր որոշման մասին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեների խոսքով՝ քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 9-ի նիստում: Որպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ Օբաման կարող է քիմիական գրոհի համար «բռնապետին պատժելու» հրաման արձակել նաև առանց կոնգրեսի հավանության, սակայն նրա կարծիքով՝ այս հարցի վերաբերյալ քննարկումներն անհրաժեշտ են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արաբական երկրների լիգան, որ նախօրեին Սիրիայի հարցով արտակարգ նիստ էր հրավիրել Կահիրեում, կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սիրիական վարչակարգի կողմից քիմիական զենք կիրառելու» փաստերին և «զսպող միջոցներ» ձեռք առնել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Ի դեպ, ռազմական միջամտության հարցում Արաբական երկրների լիգայի անդամ-երկրների նախարարներն ընդհանուր որոշման չեն եկել. Եգիպտոսը կտրականապես դեմ է արտահայտվել, իսկ Ալժիրը, Լիբանանը և Իրաքը ձեռնպահ են քվեարկել, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի դուբլը հաղթանակ բերեց «Բորուսիային» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում Ստալինի նոր արձանի վրա ներկ են լցրել’