‘Օբաման դրվատել է «Սենդիի» հետեւանքների դեմ պայքարող փրկարարներին ‘

720

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենօրյա ուղերձի ժամանակ գովել է «Սենդի» փոթորկի հետեւանքների դեմ պայքարող փրկարար ծառայությունների աշխատանքը: Ընդ որում Օբաման ամերիկացիներին զգուշացրել է, որ վնասված շրջաններում վերականգնողական աշխատանքները դժվարին են լինելու: Նախագահի խոսքով, տարերային աղետի թողած հետեւանքները տեսնելով՝ «իր սիրտը ճմլվել է»: Փոթորիկը ավելի քան 100 մարդու կյանք է խլել, որոնց կեսը Նյու Յորքի բնակչներ են:

Քաղաքի փողոցներում նոյեմբորերի 4-ին նախատեսված մարաթոնը չեղյալ է հմարվել, անի որ քաղաքային իշխանությունները մտահոգություն են հայտնել, թե միջոցառումը կարող է բցասաբար ազդել փրկարար եւ կոմունալ ծառայությունների աշխատանքների վրա: Նախօրեին ԱՄՆ հյուսիսարեւելյան շրջաններում բենզինի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացրել, ինչը հսկայական ավտոհերթեր է առաջացրել:   

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի դատարանը եթերից զրկել է արմատական իսլամիստ քարոզչին ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը բողոքում է սիրիական տանկերի՝ Գոլանի բարձունքում հայտնվելու կապակցությամբ’