Օբաման «Էմմի» մրցանակ է ստացել

213

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման «Էմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն պատմող» անվանակարգում՝ Netflix-ի «Մեր մեծ ազգային պարկերը» փաստագրական ֆիլմի համար։

Netflix-ի ֆիլմաշարը պատմում է ԱՄՆ-ի, ինչպես նաև Չիլիի, Քենիայի, Ինդոնեզիայի և այլ երկրների ազգային պարկերի վայրի բնության մասին։

«Էմմի» մրցանակը «Օսկարի» ամերիկյան համարժեքն է հեռուստատեսության բնագավառում։

Այժմ Օբաման ոչ միայն երկու «Գրեմմի» ունի, այլև «Էմմի», իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ նախկին նախագահը հեռու չէ «Էգոթ» կարգավիճակից, որն ստանում են նրանք, ովքեր ունեն «Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և թատերական «Թոնի» մրցանակներ։

 Այսօր ընդամենը 17 մարդ կա, որ ստացել է «Էգոթ» կարգավիճակը, այդ շարքում են՝ Մել Բրուքսը, Վուփի Գոլդբերգը, Օդրի Հեփբյորնը և Ջենիֆեր Հադսոնը։

Օբաման «Գրեմմի» է ստացել երկու աուդիոգրքերի համար՝ «Հուսո քաջություն» և «Հորս երազանքները», որոնք ձայնագրվել են ըստ նրա հուշագրությունների։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹրամփ․ Բայդենը պետության թշնամին է
Հաջորդ հոդվածըԴավիթ Գասպարյանի հերթական զառանցանքը