‘Օբաման, ըստ 105-ամյա քենիացի կախարդի գուշակության, կվերընտրվի ‘

657

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ըստ նրա հոր՝ համագյուղացի կախարդի գուշակության, ամենայն հավանականության, կվերընտրվի նախագահի պաշտոնում, հանյտնում է Assotiated Press-ը:

 Այդ եզրակացությանը Քենիայի Կոգելո գյուղի 105-ամյա կախարդը եկել է խեցիների եւ կենդանիների ոսկորների վրա արված գուշակության օգնությամբ: Նա այդ իրերը նետել է գետնին, եւ ուսումնասիրել է դրանց ընկնելու հետագիծը: Վերջապես, նա ցույց է տվել սպիտակ խեցին եւ ասել է, որ Օբաման մրցարշավում առաջ է անցել եւ «հաստատ կհաղթի»:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարելու են դեմոկրատ Բարաք Օբաման եւ հանրապետական Միթ Ռոմնին:   

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում ավտոմեքենայի պայթյունից 50 զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ապատուրայ. Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն գերազանց հարաբերությունների են հասել ‘