‘Օբաման թույլատրել է կետային ավիահարվածներ հասցնել Իրաքին’

741

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել է, որ թույլտվություն է տվել կետային ավիահարվածներ հասցնել Իրաքում իսլամիստական գրոհայիններին, եթե նրանք սպառնան այդ երկրում ամերիկյան շահերին: Միևնույն ժամանակ՝ նա բացառել է ցամաքային գործողությունների հնարավորությունը:

Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրաքի էթնիկ փոքրամասնության «գենոցիդը»: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը «կսկի գործել», եթե իսլամիստները սպառնան Իրաքում աշխատող ամերիկացիներին և հազարավոր խաղաղ բնակիչների: Ապա հավելել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիներն ավելի ու ավելի են մոտենում Էրբիլ քաղաքին, որտեղ աշխատում են ամերիկյան դիվանագետներն ու ռազմական խորհրդականները:

«Ես հրահանգել եմ զինվորականներին՝ կետային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» պահակախմբերին, եթե նրանք մոտենան քաղաքին»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ-ը մտադիր է նաև մարդասիրական օգնություն տրամադրել Իրաքի քաղաքացիական բնակչությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան. «սամբո երեքով»’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» գրոհում է Իրաքը’