‘Օբաման Թրամփին անպիտան է համարում նախագահի պաշտոնի համար’

1757

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին անվանել է անհեթեթ և տգետ՝ այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության թեկնածուն գովաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ելույթ ունենալով Լաոսում՝ Օբաման հայտարարել է, որ հերիք է՝ Թրամփը խոսի, և նրա անիրազեկությունն անմիջապես աչք է ծակում:

«Ես չեմ կարծում, որ այդ տղան անհրաժեշտ որակավորումն ունի՝ Միացյալ Նահանգների նախագահ լինելու համար, և ամեն անգամ, երբ նա խոսում է, այս տեսակետը հաստատվում է»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը նախորդ օրը հայտարարել էր, որ Պուտինի մեջ շատ ավելի է տեսնում առաջնորդի հատկանիշներ, քան Օբամայի: Թրամփը նաև ասել էր, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ինքը «շատ լավ հարաբերություններ կունենա» Պուտինի և Ռուսաստանի հետ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիան սկսել է ցանկապատի շինարարությունը Ռուսաստանի հետ սահմանին’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն հաստատել է հինգերորդ միջուկային փորձարկումն անցկացնելու լուրը’