‘Օբաման խոստովանել է, որ նավթի գներն իջեցվել են Ռուսաստանին պատժելու նպատակով’

1124

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է այն պնդումները, որ նավթի գների անկումը իրականացվել է Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանին պատժելու նպատակով։

Դեկտեմբերի վերջին ամերիկյան NPR ռադիոկայանի հետ զրույցում ԱՄՆ նախագահը խիստ քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Դուք կհիշեք՝ երեք-չորս ամիս առաջ Վաշինգտոնում բոլորը համոզված էին, որ նախագահ Պուտինը հանճար է։ Եվ որ նա մեզ բոլորիս խորամանկությամբ շրջանցել էր ու հարկադրել և ռազմավարական ուղի հարթել Ռուսաստանի իշխանության տարածման համար: Այդ ժամանակ ես ասացի, որ մենք պատերազմ չենք ցանկանում Ռուսաստանի հետ, բայց մենք նրա վրա կարող ենք հաստատուն ճնշում գործադրել՝ աշխատելով մեր եվրոպական գործընկերների հետ՝  լինելով Ռուսաստանի կողմից մեկ այլ երկրի ինքնիշխանությունը խախտելու դեմ միջազգային կոալիցիայի ողնաշարը, և որ ժամանակի ընթացքում կերևա Ռուսաստանի ռազմավարական սխալը», — ասել է նա:

Օբաման խոստովանել է, որ ուկրաինական դեպքերի կիզակետին միայն նավթի գներն էին, որ Ռուսաստանի տնտեսությանը թույլ էին տալիս մնալ ջրի երեսին։

«Եվ, իսկապես, մենք հաստատուն էինք պատժամիջոցների ճնշումներն օգտագործելու հարցում, որոնք ժամանակի ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը էապես խոցելի կդարձնեին, որ եթե կամ երբ նավթի գների անկում տեղի ունենար, որոշ ժամանակ անց, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի կամ դրանից հետո նրանք հսկայական դժվարություն կունենային տնտեսությունը կառավարելու հարցում», — ասել է նախագահ Օբաման։

Նավթի միջազգային գները 2014-ի հունիսից ի վեր անկում են արձանագրել՝ շուրջ 110 դոլար/բարելից 2015թ. հունվարին իջնելով մինչև 53 դոլարի սահմանագծին։

 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 9-ին Երևանում սպասվում է ձյուն’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. իսլամիստների կողմից քրիստոնյաների հալածանքներն աճում են’