‘Օբաման կայցելի ՀԱՀ, ուր նախատեսել է այցելել Մանդելային’

735

ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի աշխատակազմը հաղորդել է, որ  երկրի ղեկավարի հրավերով այսօր  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով կժամանի այդ երկիր: Օբամային  աֆրիկյան շրջագայության ընթացքում ուղեկցում է նրա ընտանիքը: Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ բացի ՀԱՀ գործող նախագահի հետ բանակցություններից՝ Օբաման մտադիր էր այցելել նաև հիվանդանոցում գտնվող Նելսոն Մանդելային, որի հետ նա մի անգամ զրուցել է 2005 թ. Վաշինգտոնում, երբ դեռ սենատոր էր:

Սակայն երեքշաբթի երկրի արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ Օբաման հիվանդանոցում չի այցելի Մանդելային: Նախօրեին Մանդելայի դուստրը հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, թե հոր հետ «ցանկացած պահի կարող է ինչ-որ բան պատահել»: Օբաման, ելույթ ունենալով Սենեգալում, ՀԱՀ-ի նախկին նախագահին անվանել է իր «անձնական հերոսը»: «Եթե նա հեռանա մեզնից, բոլորս էլ հասկանում ենք, որ նրա ժառանգությունը կապրի դարեդար»,- հարավաֆրիկյան առաջին սևամորթ նախագահի մասին ասել է ԱՄՆ առաջին սևամորթ նախագահը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Արարատյան թեմն արձագանքել է օֆշորի մասին նոր հրապարակմանը’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ’