‘
ԱՄՆ-ում Սենատի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը՝ ուժեղացնելով իր ազդեցությունը նախագահ Բարաք Օբամայի վերջին ժամկետի երկրորդ շրջանում:
Այդպիսով, նոր գումարման Կոնգրեսը, որն աշխատանքը կսկսի հունվարից, 2006 թ. ի վեր առաջին անգամ ամբողջովին կվերահսկվի հանրապետականների կողմից: Եւ Միթչ Մաքքոնելն էլ, որը մինչ այժմ Սենատում հանրապետական փոքրամասնության ղեկավարն էր, այժմ դառնում է մեծամասնության առաջնորդը:
Հանրապետականները ոչ միայն վերահսկողություն են ձեռք բերել Կոնգրեսում, այլև էական հաջողությունների են հասել միաժամանակ 36 նահանգներում անցկացվող նահանգապետերի ընտրություններում: Կուսակցությունը հաղթել է նույնիսկ դեմոկրատական համակրանքներով հայտնի այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Մասաչուսեթսը և Մերիլենդը:
Փոխանցում է BBC-ն:
‘