‘Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը’

742

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում Միլզն այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Հեֆերնին:

Այժմ Ռիչարդ Միլզն ԱՄՆ փոխդեսպանն է Լիբանանում: Նա պաշտոնավարում է 2012 թվականից:

Միլզն աշխատել է նաև ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում Մալթայում, Փարիզում, Դուբլինում, Էր Ռիադում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, աշխատել է անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժնում, գրում է Asbarez-ը:

Նախորդ հոդվածը‘ ԼՂՀ ՊՆ հրապարակել է դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամի լուսանկարը’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն «տարածքային ամբողջականության» սկզբունքի շրջանակներում’