‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագիրը «զգալի առաջընթաց է երկարաժամկետ, համապարփակ պայմանավորվածության ճանապարհին, որը կփակի Իրանի կողմից ռումբ ստեղծելու բոլոր ուղիները»:
Ինչպես հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը, Օբաման Նեթանյահուին զանգահարել է նախագահական ինքնաթիռից և հավաստիացրել, որ անվտանգության հարցերում ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իսրայելին: Նեթանյահուն, ըստ Իսրայելի կառավարության ներկայացուցչի, հայտարարել է. «Նման հիմքով ձեռք բերված համաձայնությունը սպառնալիք է Իսրայելի հետագա գոյությանը»: Փոխանցում է BBC-ն:
‘