‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի համատեղ եկամուտը գնահատվում է 1,9-ից մինչև 6,9 մլն դոլար՝ դատելով եկամուտների վերաբերյալ հայտարարագրից:
Ընտանիքի ունեցվածքի մեծ մասը արժեթղթերի տեսքով է: Մյուս ակտիվները կենսաթոշակային ֆոնդում են՝ խնայողական թոշակային հաշվեհամարներում: Բարաք Օբամայի գրքերի վաճառքից ստացված եկամուտը կազմել է մոտավորապես 130 հազար դոլար:
Ըստ հայտարարագրի՝ Օբամայի ընտանիքը Չիկագոյում տուն ունի, որը գնահատվում է 500 հազարից մինչև 1 մլն դոլար: Նախագահն ու իր կինը անցյալ տարվա ընթացքում վճարել են 93 հազար դոլար դաշնային եկամտահարկ:
Նախորդ՝ 2013 թ. հայտարարագրի համաձայն՝ Օբամայի եկամուտները կազմել էին 1,8-ից մինչև 7 մլն դոլար: Փոխանցում է BBC-ն:
‘