‘Օբաման մտադիր է ժողովրդավարությունը տարածել ողջ աշխարհով մեկ’

656

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երդմնակալության արարողության ժամանակ խոստացել է ամեն ինչ անել՝ ժողովրդավարությունը ամբողջ աշխարհում առաջ մղելու համար: «Մենք պետք է ժողովրդավարական արժեքներն առաջ մղենք Ասիայից մինչեւ Աֆրիկա, ամերիկյան աշխարհամասից մինչեւ Մերձավոր Արեւելք», — ըստ Interfax-ի, ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ իր երկիրը կշարունակի ողջ աշխարհում ուժեղ դաշնակիցներ ձեռք բերել եւ կձգտի արտասահմանում եղած ճգնաժամերին ավելի արդյունավետ արձագանքել:  

Ի դեպ, ԱՄՆ նախագահի՝ այս տարվա երդմնակալության արարողությունը Twitter- ում յուրատեսակ ռեկորդ է սահմանել: Այն պահին, երբ Օբաման երդում էր տալիս, արարողության մասին հաղորդումների քանակը ցանցում հասել էր րոպեում 18 712 հաղորդագրության:  

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլի» հայաստանցի մասնակիցը կորոշվի ազգային ընտրության միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԵԽ-ը ՀՀ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ’