‘Օբաման շնորհավորել է իր մրցակցին «վառ» քարոզարշավի կապակցությամբ ‘

697

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին «վառ» քարոզարշավ անցկացնելու առիթով:

Օբաման այցելել է Չիկագոյում գտնվող իր նախընտրական շտաբը եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնել ամերիկացիներին աջակցության համար:

«Ես ուզում եմ շնորհավորել նահանգապետ Ռոմնիին վառ քարոզարշավի համար: Նրա կողմնակիցները նրան պակաս էնտուզիազմով չեն պաշտպանում: Մենք վստահ ենք, որ բավարար ձայներ կհավաքենք հաղթանակի համար: Բայց վերջին հաշվով ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք մարդիկ կժամանեն ընտրական տեղամասեր: Ես կոչ եմ անում բոլորին, անկախ նրանց նախասիրություններից, գալ եւ օգտվել այդքան արժեքավոր՝ ընտրելու իրավունքից», — ասել է Օբաման:

Այսօր ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են նախագահին, Կոնգրեսի մի մասը եւ 11 նահանգների նահանգապետերի: 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդո. Լավագույնն այս տարի Մեսին եւ Մոուրինյոն են ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Վիլյան վերադառնում է ‘