‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Sony Pictures ընկերության՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին պատմող կինոկատակերգությունը էկրան բարձրացնելու վերաբերյալ որոշումը:
Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամլո քարտուղար Էրիկ Շուլցը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հավատում է խոսքի ազատությանը և գեղարվեստական ինքնարտահայտման իրավունքին:
Արդյունքում՝ «Հարցազրույց» սկանդալային ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի երկու հարյուր կինոթատրոններում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին ցանցահենները կիբեռգրոհ էին իրականացրել Sony Pictures-ի վրա, ապա ահաբեկչությունների սպառնալիքներ էին տեղացել, եթե ֆիլմը դուրս գա վարձույթ: Սպիտակ տունը կիբեռգրոհի մեջ մեղադրում էր ԿԺԴՀ իշխանություններին, իսկ վերջիններս էլ հերքում էին այդ մեղադրանքները: Փոխանցում է echo.msk.ru-ն:
‘