‘Օբաման չինացիների վրա ռեփերի և անբան մարդու տպավորություն է թողել’

1013

Չինացի ինտերնետ-օգտատերերը և փորձագետները քննադատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Պեկինի գագաթնաժողովում նրա պահվածքի համար, հաղորդել է USA Today-ը:

Չինաստանի հանրությանը զայրացրել է այն, որ Օբաման չի նստել այն լիմուզինը, որը հերթով երկրների ղեկավարներին պաշտոնական միջոցառման վայրից տանում էր բանկետի: Դրա փոխարեն՝ ամերիկյան նախագահը գերադասել է նստել իր ավտոմեքենան, ու բացի այդ՝ մեքենայից դուրս գալիս ծամոն է ծամել:

Էտիկետի նկատմամբ նման ազատ պահվածքի համար չինացի ինտերնետ-օգտատերերը Օբամային անվանել են անդաստիարակ ռեփեր: Իսկ Պեկինի ինստիտուտի լրագրության մի պրոֆեսոր նախագահի վերաբեյալ գործածել է «պորտաբույծ» բառը: «Մենք այնքան շքեղ ենք կազմակերպել այդ հանդիպումը՝ երգերով ու պարերով, բայց նայեք Օբամային. ծամոն ծամելով դուրս է գալիս մեքենայից, ոնց որ պորտաբույծ լինի»,- գրել է պրոֆեսորը:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան քաղաքում կարգելվի իջեցված տաբատ կրելը’
Հաջորդ հոդվածը‘Ռումինական քաղաքը զատիկների կողմից ենթարկվել է գրոհի ‘