‘Օբաման պետք է արձագանքի ‘

691

ԱՄՆ նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված հանրագիրը՝ պետիցիան՝ ի պաշտպանություն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի, հավաքել է ստորագրությունների անհրաժեշտ քանակը: Ուկրաինացի ընդդիմադիր գործչի ազատագրման համար Օբամայի կողմից «բոլոր անհարժեշտ միջոցներին դիմելու» օգտին ստորագրել է գրեթե 110 հազար մարդ: «Մենք Օբամայի վարչակազմին կոչ ենք անում բոլոր միջոցները ձեռք առնել՝ Յուլյա Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու համար: Քաղաքական ենթատեքստով նրա կալանավորումը ցնցել է ժողովրդավարական ողջ աշխարհը: Եվրոպական ղեկավարները, ԱՄՆ կառավարությունը, Կանադայի կառավարությունը և դեմոկրատական աշխարհի մյուս առաջնորդները խորը մտահոգություն են հայտնել այդ առթիվ և նախագահ Յանուկովիչին կոչ են արել ազատ արձակել Տիմոշենկոյին, քանի որ նրա դատավարությունը քաղաքական ենթատեքստ ուներ»,- ասված է Օբամային ուղղված դիմումում: Ըստ կանոնների՝ Սպիտակ տունը պարտավոր է պաշտոնապես արձագանքել 30 օրվա ընթացքում 100 հազար և ավելի ստորագրություններ հավաքած պետիցիաներին:

Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության դիմակայության հարցերը նման հանրագրերով բարձրացվել են բազմիցս: Վերջերս ավելի քան 100 հազար ձայն էր հավաքել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա զինակիցների  նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը, հիշեցնում է Newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալու ճշմարտությունը 1915 թ. իրադարձությունների մասին’