‘Օբաման ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրենքը’

870

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է կոնգրեսի ընդունած օրենքը, որը ճանապարհ է բացում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների առջև: Ընդ որում, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ամերիկյան նախագահն առայժմ չի պատրաստվում անհապաղ նոր տնտեսական միջոցներ ձեռք առնել ընդդեմ Ռուսաստանի: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ նախագահը կասկածներ ունի, որ այդ միջոցները հակասում են պատժամիջոցների հարցում ԵՄ-ի հետ համաձայնեցված գործողությունների քաղաքականությանը: Ինչպես ասվում է Օբամայի հայտարարության մեջ, Վաշինգտոնը կաշխատի Եվրոպայում իր գործընկերների և դաշնակիցների հետ, որպեսզի կարողանա «փոքրացնել պատժամիջոցների տրամաչափը»՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների և Ուկրաինայում իրավիճակի հետագա զարգացմանը համապատասխան:

Օբամայի ստորագրած օրենքը նախագահին պարտավորեցնում է սահմանափակումներ մտցնել ռուսաստանյան պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ: Օրենքը նաև նախագահին պատժամիջոցները վերացնելու լիազորություն է տալիս, եթե դա բխում է ազգային անվտանգության շահերից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Լոպես. «Երբ «Ռեալում» ես և Կասիլյասնն էինք, իրավիճակը նորմալ էր»’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՏՄ-ին անդամակցելու համար Հայաստանին մնաց ստանալ Բելառուսի հավանությունը’