‘Օբաման վետո կդնի Կանադայի նավթամուղի նախագծի վրա’

829

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է վետո դնել այն օրինագծի վրա, որը հավանություն է տվել Կանադայից մինչև Մեքսիկական ծոց Keystone XL նավթամուղի շինարարությանը, եթե այդ նախագիծը արժանանա նաև կոնգրեսի հավանությանը:

Սպասվում է, որ կոնգրեսը, որտեղ վերջերս վերահսկողություն են ստացել հանրապետականները, նավթամուղի շինարարության վերաբերյալ օրինագիծը կքննարկեն այս շաբաթ:

Առնվազն 5,4 մլրդ դոլար գնահատված նավթամուղի շինարարության նախագիծն ի հայտ է եկել 2008 թ.: Օբաման ի սկզբանե քննադատաբար է վերաբերվել շինարարության գաղափարին՝ ենթադրելով, որ դրանից ամենամեծ շահույթը կաստանան կանադական նավթային ընկերությունները: Նախագիծը խստորեն քննադատել են նաև շրջակա միջավայրի պաշտպանները:

 Նոյեմբերին նավթամուղի շինարարության նախագծին հավանություն է տվել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մահապարտ կինը պայթեցրել է իրեն Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում’
Հաջորդ հոդվածը‘Սթիվեն Ֆրայն ամուսնանում է իր 27-ամյա ընկերոջ հետ’