‘
Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահը Օբամային հայտնել է հունիսի 20-ին Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
«Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն առաջնորդվել է հակամարտության գոտում իրավիճակի արագ կայունացման և խաղաղ գործընթացն առաջ մղելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործադրած ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկ խմբի շրջանակներում շարունակել ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘