‘Օբաման և Քլինթոնը ժամանել են Մյանմա և 170 միլիոն դոլար խոստացել’

773

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել են Մյանմա (նախկին Բիրմա)։ Սա Օբամայի առաջին արտասահմանյան ուղևորությունն է՝ վերընտրվելուց հետո։ Այն նաև պատմության մեջ ԱՄՆ-ի նախագահի առաջին այցելությունն է Հնդկաչին թերակղզում գտնվող ասիական այս երկիր, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

2010 թվականին ռազմական խունտայի տապալումից հետո երկրի նոր կառավարությունը վերացրել է գրաքննությունը, հայտարարել համաներում, այդ թվում՝ քաղբանտարկյալների համար։ Ամերիկյան իշխանությունները, բացի բարոյական աջակցությունից, խոստացել են նաեւ 170 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել։  Միաժամանակ, Մյանմայում  իր գործունեությունը կսկսի  ամերիկյան Զարգացման միջազգային գործակալությունը (USAID): Գումարը նախատեսվում է վճարել երկու տարվա ընթացքում, և այն պետք է օգտագործվի այնպիսի ծրագրերի վրա, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության զարգացումը, ժողովրդավարական ինստիտուտների կառուցումը, կրթության որակի բարելավումը և այլն:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում ձերբակալվել են Louis Vuitton և Hermes կեղծ պայուսակներ արտադրողները. Հանցագործները հասցրել էին 1 մլն հատ կեղծիք արտադրել’
Հաջորդ հոդվածը‘Գերմանական երկրամասը մերժել է ընդունել «Պետերբուրգյան երկխոսությունը»’