‘Օբամա. ԱՄՆ-ը կետային հարվածներ կհասցնի Իրաքի ծայրահեղականներին’

983

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ, ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների հետ խորհրդակցությունից հետո, Սպիտակ տանը հայտարարությամբ է հանդես եկել լրագրողների առջև՝ Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կետային հարվածներ հասցնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին:

«ԱՄՆ զինված ուժերը որոշակի հանգամանքների դեպքում պատրաստ են հասցեագրված ռազմական գործողությունների: Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա ես կխորհրդակցեմ ԱՄՆ Կոնգրեսի, ինչպես նաև՝ Իրաքի և տարածաշրջանի առաջնորդների հետ»:

Օբաման նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրաք ուղարկել 300-ի չափ ռազմական խորհրդականների, որոնք կաշխատեն տեղի անվտանգության ուժերի հետ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում քննարկում են «Խոջալուի ցեղասպանությունը»’
Հաջորդ հոդվածը‘Սուրարեսը՝ Ուրուգվայի հավաքականի թալիսման’