‘
Միացյալ Նահանգները հարգում է զարգացման սեփական ուղին ընտրելու՝ երկրների իրավունքը, սակայն կշարունակի աջակցել ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ամբողջ աշխարհում: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Պանամայում ընթացող «Ամերիկաների գագաթնաժողովի» քաղաքացիական հասարակության ֆորումում:
«Երբ Չինաստանում կամ Ռուսաստանում մարդկանց թույլ չեն տալիս ազատ արտահայտել իրենց կարծիքը, Եգիպտոսում սահմանափակում են հավաքների ազատությունը կամ ուղղիչ ճամբարներ են ստեղծում Հյուսիսային Կորեայում, ապա դա նշանակում է, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամբողջ աշխարհում նախկինի պես վտանգված են: Եվ մենք կարծում ենք, որ բարոյական իրավունք ունենք չլռելու, երբ նման բան է տեղի ունենում»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը: Փոխանցում է ТАСС-ը:
‘