‘
Արտասահմանում ամերիկյան ռազմական ուժերի խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանը մոտեցավ իր ավարտին, սակայն բանակը պետք է պատրաստ լինի կատարելու տարբեր առաջադրանքներ: Այս մասին երկուշաբթի, ելույթ ունենալով Մաքգուայր-Դիքս-Լեյքհարսթ միացյալ ռազմաբազայի 3 հազար զինծառայողների առջև, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբամայի խոսքով՝ «ավարտվել են այն ժամանակաները, երբ մենք (ԱՄՆ-ը) մեծ թվով ցամաքային զորքեր էին ուղարկում այլ երկրներ»: Նա հիշեցրել է, որ երկու շաբաթ հետո կավարտվի հիմնական զորամիավորումների դուրսբերումն Աֆղանստանից, որից հետո տեղական իշխանությունները կստանձնեն երկրում անվտանգության ապահովումը: «Ավելի քան 13 տարի անց մեր ռազմական գործողություններն Աֆղանստանում կավարտվի»,- հավելել է Օբաման՝ նշելով, որ, այնուհանդերձ, այդ երկիրն առաջվա պես վտանգավոր է: Փոխանցում է ТАСС-ը:
‘