‘
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված նամակը: Նշվում է, որ նամակն այսօր Ալիևին է հանձնել Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Եկել է հայ-ադրբեջանական հակամարտությունում` փոխզիջման հիման վրա խաղաղության հաստատելու հարցում նոր ջանքեր գործադրելու ժամանակը:
Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի հարուստ դիվանագիտական փորձը և առաջընթացի հասնելու՝ ձեր կառավարության ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների աշխատանքին և խաղաղ գործընթացին: Սատարում եմ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի հետ ուղիղ երկխոսության հնարավորության օգտագործումը, համանախագահների ժամանակն ու ունակություններին` բանակցություններում ներկայիս անելանելի իրավիճակից ելքերի որոնման համար:
Արդեն ժամանակն է՝ նոր ջանքեր գործադրելու՝ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխզիջումներ հիման վրա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
‘