‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլայի համաճարակը «սպառնալիք է ներկայացնում գլոբալ անվտանգությանը»:
Ելույթ ունենալով Ատլանտայում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում՝ Օբաման ընդգծել է, որ Էբոլայի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից, և եթե այն չկասեցվի, ապա հիվանդների թիվը կարող է հասնել հարյուր հազարների:
ԱՄՆ նախագահը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգներն ավելի կակտիվացնի իր պայքարն այդ վարակի դեմ, սակայն Էբոլայի այս բռնկումը պահանջում է աշխարհի հանրության արձագանքը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտավոր տվյալներով՝ Էբոլայի զոհ է դարձել արդեն 2,5 հազար մարդ: Էբոլայի դեմ պայքարի գծով ՄԱԿ-ի համակարգող Դևիդ Նաբառոն հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարի համար, որի այս բռնկումն աննախադեպ է, անհրաժեշտ կլինի 1 մլրդ դոլար: Փոխանցում է BBC-ն:
‘