‘Օբամա. ԻՊ խմբավորումը թուլանում է, բայց դեռ սպառնալիք է ներկայացնում’

1686

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չնայած «Իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հաջողություններին Իրաքում և Սիրիայում՝ ջիհադիստները դեռևս նախկինի պես լուրջ սպառնալիք են ներկայացնում:

Օբամայի խոսքով՝ ԻՊ-ի դեմ ռազմական կամպանիան արդյունավետ է, և Մերձավոր Արևելքում այն այլևս նույնքան ուժեղ չէ, որքան նախկինում էր: Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ ԻՊ-ի գրոհայիններն այժմ կենտրոնացել են Սիրիայի և Իրաքի տարածքներից դուրս կազմակերպվող գրոհների վրա: Հարձակման սպառնալիքի տակ են հայտնվել, մասնավորապես, Ֆրանսիան, Թուրքիան և Բանգլադեշը:

Ամերիկյան նախագահի կարծիքով՝ ջիհադիստները մոտ ժամանակներս կկորցնեն իրենց հիմնական պատվարի՝ սիրիական Ռաքքա քաղաքի, ինչպես նաև իրաքյան Մոսուլի վերահսկողությունը: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքի ջանքերի շնորհիվ ԻՊ-ի գրոհայինների թիվը երկու տարվա ընթացքում կրկնակի պակասել է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պոլ Պոգբան զրկվել է իր 10 համարից’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ը փոխում է սադրիչ վերնագրերի դեմ պայքարի ալգորիթմը’