‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին զգուշացրել է նոր պատժամիջոցներ չսահմանել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ այդ դեպքում ինքը վետո կդնի այդ որոշման վրա, քանի որ նման նախաձեռնությունը կարող է խափանել բանակցային գործընթացը և հանգեցնել ռազմական դիմակայության:
Այս մասին Օբաման հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո, որոնց հիմնական թեմաներից մեկը եղել է Իրանի միջուկային ծրագիրը:
Օբաման նաև շեշտել է, որ իրանական հարցով հնարավոր լավագույն արդյունքը կլինի դիվանագիտական գործարք կնքելը, ինչը համոզմունք կհաղորդի, որ Իրանը միջուկային զենք չի մշակում:
Փոխանցում է euronews-ը:
‘