‘Օբամա. Հիլարի Քլինթոնը գերազանց նախագահ կլինի’

1246

Բարաք Օբամայի կարծիքով՝ Հիլարի Քլինթոնը գերազանց նախագահ կլինի, եթե որոշի մասնակցել 2016 թ. նախագահական ընտրություններին:

2008 թ. Հիլարի Քլինթոնը պարտվեց Օբամային՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու ընտրելու ժամանակ:

Սպասվում է, որ արդեն 67 տարեկան Քլինթոնը նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի 2015 թ. սկզբին:

ABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ հաճախ է շփվում Հիլարի Քլինթոնի հետ և նրան իր ընկերն է համարում: Նա նշել է, որ Դեմոկրատական կուսակցությունից կան մի քանի արժանավոր թեկնածուներ, ովքեր կարող են գլուխ հանել կառավարության ղեկավարի աշխատանքից: Սակայն բոլոր հնարավոր թեկնածուներից նա տվել է միայն մեկի անունը՝ Հիլարի Քլինթոնի՝ հայտարարելով, որ նա կարող է դառնալ ուժեղ և հրաշալի նախագահ: Ընդ որում՝ նա նաև խոստովանել է, որ իր վարչակարգում մի որոշ ժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, շատ բան կաներ այլ կերպ, քան արել է ինքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական ապահովագրական ընկերություններին կարգելվի փրկագին վճարել ահաբեկիչներին’
Հաջորդ հոդվածը‘Ոչ մի կառույց իրավունք չունի բացասական արձագանքելու հումանիտար նպատակներով իրագործված գործողությանը. Արցախի վարչապետ («Ժողովուրդ»)’