‘Օբամա. «Չկարողացա աղջիկներիս համար Մեսսիի հետ հանդիպում կազմակերպել»’

1292

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման Արգենտինա կատարած այցելության ժամանակ պատմել է, որ դուստրերը ցանկանում են ծանոթանալ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ, սակայն իրեն չի հաջողվել հանդիպում կազմակերպել:

-Աղջիկներիս Արգենտինա եմ բերել Բուենոս-Այրեսի գեղեցկությունը և էներգիան ցույց տալու համար: Նրանք արդեն ծանոթացել են մեկ հայտնի արգենտինացու՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հիմա ցանկանում են ծանոթանալ Լիոնել Մեսսիի հետ, բայց ես չկարողացա նրանց համար հանդիպում կազմակերպել,-Օբամայի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:

Նշենք, որ Արգենտինայի հավաքականը մեկնել է Չիլի, որտեղ կայանալու է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չիլի-Արգենտինա հանդիպումը (25.03.16., մեկնարկը՝ Երևանի ժամանակով 03:30-ին):

Նախորդ հոդվածը‘Մարտյալ. «Երբ ինչ-որ բան սխալ եմ անում, միանգամից լսում եմ Լուի վան Գալի բղավոցը»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում վստահեցնում են՝ Եվրո-2016-ի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները’