‘Օբամա. Ռուսաստանի տնտեսությունը կաթվածահար է պատժամիջոցների պատճառով’

1107

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը «կանգ է առել»:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում՝ Օբաման նշել է, որ «պատժամիջոցներն աշխատում են՝ ինչպես և ենթադրվում էր, և մեծ ճնշում են գործում ռուսաստանյան տնտեսության վրա»:

Իր հերթին՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Լորա Լուկաս Մագնուսոնը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից գյուղմթերքի, հումքի և պարենի ներմուծման նկատմամբ սահմանված արգելքը, հայտարարել է ,որ «Արևմուտքի երկրների և արևմտյան ընկերությունների դեմ պատասխան քայլերը կսաստկացնեն Ռուսաստանի միջազգային մեկուսացումը և ավելի ու ավելի բացասաբար կազդեն նրա տնտեսության վրա»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ հատուկ տնտեսական միջոցներ ձեռք առնել՝ « երկրի ազգային շահերը պաշտպանելու նպատակով»: Հրամանագրով մեկ տարով արգելք է սահմանվում այն երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, որոնք պատժամիջոցներ են մտցրել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրիսթայլ ֆուտբոլային աստղերի կողմից. Նեյմարը, Ռոնալդուն, Իբրահիմովիչը և մյուսները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը հրապարակել է այն մթերքների ցուցակը, որոնց ներմուծումն արգելվել է’