‘
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը ասել է, որ ուրախ կլինի, եթե գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կլոպը հեռանալու է «Բորուսսիայից», իսկ թիմը գլխավորելու է Թոմաս Տուխելը:
«Այժմ լուրեր են շրջանառվում, որ Կլոպի ծառայություններով «Պարի Սեն Ժերմենն» է հետաքրքրված: Վատ չէր լինի, եթե նա փարիզյան թիմը գլխավորեր, բայց, անկեղծ ասած, ես ցանկանում եմ նրան Անգլիայում աշխատելիս տեսնել:
Լսել եմ նաև, որ «Բավարիան» դեմ չէ Կլոպին աշխատանք առաջարկել: Մյունխենյան ակումբն այժմ Գվարդիոլա ունի, իսկ երբ նրա պայմանագրի ժամկետը լրանա, կարող են հրավիրել Կլոպին»,-Օբամեյանգի խոսքերը մեջբերված են «ESPN»-ից:
‘