‘Օբամեյանգի տրանսֆերային պատմությունը մոտեցավ ավարտին’

2061

‘

Դորտմունդի «Բորուսիա»-ն չի պատրաստվում վաճառել թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը: Այս մասին հայտարարել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Միխաիլ Ցորկը:

«Մենք որոշել ենք, որ Օբամեյանգը կմնա «Բորուսիա»-ում: Նրա համար տրանսֆերային պատուհանը փակված է»,- Ցորկի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանում 31 գոլով լավագույն ռմբարկու դարձած գաբոնցի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր իտալական «Միլան»-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Սպասվում է բարձր ջերմային ֆոն’
Հաջորդ հոդվածը‘Մահրեզը համաձայնության է եկել «Ռոմա»-ի հետ’