‘Օգնենք ազատամարտիկին միասին…’

1058

Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը ողջ հանրությանն ու հայությանը հղել է  հաղորդագրություն` խնդրելով օգնել իր ընտանիքին: «Անկախության բանակի շարքերում 1988-1994 թթ. կամավոր՝ հայրենսիրական ոգով տոգորված, մահ կամ ազատություն ընտրելով, մասնակցում էի Արցախի և Հայաստանի ազատագրական և պաշտպանական մարտերին, որի ժամանակ հինգ անգամ վիրավորվել եմ: Հաշվառված եմ Սյունիքի աշխարհազորում, անձնական համարս Ս. Ա. 234: Ծնողներս մահացել են, տունս հրդեհվել է 15 տարի առաջ: Բանն այն է, որ հիմա ընտանիքս գտնվում է սոցիալապես շատ ծանր վիճակում, ինքս ցավոք ինչ-ինչ անարդարացի պատճառներով դատապարտվել եմ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Դատապարտյալների հիվանդանոցում վիրահատվել՝ աջ երիկամս հեռացրել են՝ չարորակ ուռուցք էր, մի կերպ մահից եմ փրկվել: Ընտանիքս՝ կինս և 13 տարեկան դստրիկս, այսօր գտնվում են սոցիալապես շատ ծանր վիճակում, ապրում են տիկնոջս հայրական տանը՝ Գորիսում. Ավանգարդի փողոց 5, շենք 14, բն. 3 հասցեում: Խնդրում եմ՝ օգնեք ընտանիքիս: Վստահ եմ և հուսով, որ մեր ազգի բարեգթությունը դեռևս հիմնահատակ չի կորել և հնարավորության սահմաններում ձեռք կմեկնեք ընտանիքիս: Կանխավ խոնարհապես շնորհակալ եմ բոլորիցդ:  Աշոտ Միհրանի Իսախանյան; հեռ. 077 04 36 13: 

Նախորդ հոդվածը‘Վայոց Ձորի մարզպետը կազատվի աշխատանքից. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի փեսան նշանակվել է «Զվարթնոց» մաքսատան պետ. «Ժամանակ»’