‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում սիրիահայերի համար կգործի անվճար հոգեբանական ծառայություն ‘

1149

«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում «Anima» հոգեբանական կենտրոնն իրականացնում է անվճար հոգեբանական ծառայություններ` խորհրդատվություն, խմբային թրեյնինգներ՝ Հայաստանում հաստատված սիրիահայերի համար: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Anima» հոգեբանական կենտրոնի փոխնախագահ, հոգեբան  Վիկտոր Վասիլյանը:

Նրա փոխանցմամբ՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում հայրենիք տեղափոխված մի քանի սիրիահայեր դիմել էին հոգեբանական խորհրդատվության համար, որից հետո կենտրոնը դիմեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով անվճար հոգեբանական ծառայություններ մատուցել սիրիահայերին:

«Այժմ կատարվում են ցանկացողների գրանցման աշխատանքներ»,- հայտնեց հոգեբանը:

iLur.am-ի հետ զրույցում «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանն էլ կարևոր համարեց այս նախաձեռնությունը՝ նշելով, որ սիրիահայերը, բնականաբար, միջավայրին ինտեգրվելու կարիք ունեն:

Բոլոր ցանկացողները կարող են դիմել «Anima» հոգեբանական կենտրոն: Հեռ. 093 26-06-57, 099 90-07-42

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել են Թել-Ավիվում խոշոր ահաբեկչություն իրականացնողները’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի ընդդիմությունը Մուրսիին պետական հեղաշրջման մեղադրանք է ներկայացրել’