‘Օգոստոսին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում նվազել է 10%’

697

Անվանական աշխատավարձը Հայաստանում 2013 թվականի հունվար — օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 3.7 %-ով՝ կազմելով 145.795 դրամ ($ 354): Միայն օգոստոսին այս ցուցանիշը նվազել է 5%-ով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում հունվար — օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 2.2%՝ մինչեւ 115.988 դրամ ($ 283): Աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում 2013 թվականի հունվար — օգոստոսին աճել է 6,1 %, մինչեւ 179,772 դրամ ($ 437): Միայն օգոստոսին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում նվազել է 10%-ով, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 1.3%-ով:

Ըստ աղբյուրի՝ աշխատավարձի մակարդակով Հայաստանում ֆինանսական հատվածն առաջ է անցել հանքարդյունաբերության ոլորտից՝ վերականգնելով առաջատարի իր դերը: Այսպես, ֆինանսական հատվածում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 393 379 դրամ, տարեկան աճը`18.9%, իսկ հանքարդյունաբերության ոլորտում` 328 601 դրամ, տարեկան աճը` 25,3 %: Երրորդ տեղում է տեղեկատվության եւ կապի ոլորտը` 327 724 դրամ, տարեկան աճը` 18,4%: Ամենացածր աշխատավարձը գրանցվել է մշակույթի, հանգստի եւ ժամանցի ոլորտներում` 86 962 դրամ (տարեկան աճը` 29.9 %):

Մայրաքաղաքում միջին աշխատավարձն օգոստոսի 1-ին կազմել է 174 387 դրամ, տարեկան աճը` 33.6 %: Ամենաբարձր աշխատավարձն արձանագրվել Կենտրոն համայնքում` 205 699 դրամ: Մարզերում առավելագույն աշխատավարձը գրանցվել է Սյունիքի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, համապատասխանաբար կազմելով` 200 423, 135 427 եւ 131 625:

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2013 թվականի հունվար — օգոստոս ամիսներին կազմել է 411.36 դրամ/$1, իսկ միայն օգոստոսին` 407.31 դրամ/$1: 

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. ՀՀԿ-ականներն էլ կարող են հայտարարել, որ դեմ են քվեարկել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ-ում. Տեսանյութ’