‘Օգոստոսի 20-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.93 դրամ’

695

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 65 լոտ խմբաքանակով վաճառվել է 7.080 մլն.դոլար (2.888 մլրդ.դրամ), 407,93 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 կետով բարձր է նախորդ` օգոստոսի 19-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 408.00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407,80  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 408.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 407.80  դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 501.500 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 407.93 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը Հայաստանի եզդիների հետ քննարկել է Իրաքում տիրող իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն մերժել է «Բարսայի» բողոքը տրանսֆերային արգելքի վերաբերյալ’