‘Օգոստոս-հոկտեմբերին Իրանը 43 կգ ուրան է հարստացրել. ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը’

705

Վերջին երկու տարիների ընթացքում Իրանը մոտավորապես 233 կգ բարձր հարստացված ուրան է արտադրել, ընդ որում՝ 43 կգ-ը՝ այս տարվա օգոստոսից, հաղորդվում է ՄԱԳԱՏԷ-ի՝ իրանական միջուկային ծրագիր եռամսյակային զեկույցում, որի տեքստը հայտնվել է Reuters գործակալության տրամադրության տակ:

ԱՄՆ-ը, Արևմուտքի մի քանի այլ երկրներ և Իսրայելն Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի անվան տակ միջուկային զենք մշակելու համար: Թեհրանը չի հերքում, որ մինչև 20%-ով հաստացնում է ուրանը, սակայն հայտարարում է, որ «Ֆորդու» ձեռնարկությունում այդ աշխատանքների նպատակը բացառապես վառելիքի ծավալը մեծացնելն է՝ Թեհրանի բժշկական ռեակտորի համար պահուստ ապահովելու նպատակով: Զեկույցի համաձայն՝ այս պահի դրությամբ այդ ռեակտորի համար, որպես վառելիք, մշակվել է 96 կգ բարձր հարստացված ուրան, հաղորդում է ria.ru-ն: Զեկույցում նաև հաստատվում է այն տեղեկատվությունը, թե Իրանն ավարտել է «Ֆորդու» ստորգետնյա ձեռնարկության համալրումն ուրանի հարստացման ցենտրիֆուգներով՝ դրանց թիվը հասցնելով 2,8 հազարի, սակայն առայժմ աշխատանքային վիճակում է միայն ագրեգատների մեկ քառորդը: Փորձագետների կարծիքով՝ առաջիկայում Իրանը մտադիր է աշխատանքային ցենտրիֆուգների թիվը հասցնել 1,4 հազարի: Այս պահին Իրանի նկատմամբ գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մի շարք երկրների կողմից  ընդունված չորս պատժիչ բանաձև, որոնցով Իրանից պահանջվում է ապահովել միջուկային ծրագրի լիակատար թափանցիկություն և ապացուցել դրա բացարձակապես խաղաղ ուղղվածությունը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի ջութակահարը ճանաչվել է «Ամենաարագ գերմարդը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» մտադիր է Ուոլքոթին փոխանակել Ստերլինգի հետ’