‘Օդային փոխադրումների ոլորտում առկա է ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ ‘

928

2014թ. առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է  ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ, ասվում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ: 

Ըստ այդմ, 2014թ. հունիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 43 տոկոսով: Եթե 2013թ հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 145 339 ուղևոր, ապա 2014թ հունիսի ցուցանիշը կազմում է 208 408 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 42 տոկոս: 2014թ. հունիսին կատարվել է 1995 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1405 չվերթի համեմատ: Եթե 2013թ. հունիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է:

 

 

Նախորդ հոդվածը‘Անապահովներին՝ 105 մլն, մոծակներին՝ 4,5 ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը հետաձգվեց մեկ ամսով’