‘Օդանավակայանի ավտոկանգառում ուղեբեռ գողացողը հայտնաբերվել է’

691

Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել 1988 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ և «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկանգառում անհայտ պայմաններում կորցրել իր մի ուղեբեռը: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:

Ըստ աղբյուրի, ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ճամպրուկը գողացել է 1990 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը դեկտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին, իր տնից բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Երևանում 18-ամյա երիտասարդ է թունավորվել’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կարապետյանը ներկայացրել է ՀՃՈՒ հիմնադրամի 2013թ․ հրատարակությունները. Տեսանյութ’