‘Օդաչուների աճյունները եկեղեցուց դուրս բերվեցին զինվորական կարգով’

1491

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների աճյունները այսօր՝նոյեմբերի 25-ին, զինվորական կարգով դուրս բերեցին Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց:

Սգո թափորը այնուհետեւ ուղեւորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14:00-ին տեղի կունենա սգո միտինգ, այնուհետեւ, կրկին՝ զինվորական կարգով, հողին կհանձնվեն նրանց աճյունները:

Ստորեւ ներկայացնում ենք՝ News.am-ի լուսանկարները՝ իրադարձության վայրից:

Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ:

  

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը սեռերի հավասարության դեմ է արտահայտվել’
Հաջորդ հոդվածը‘Ռուդի Գարսիա. «ԲԿՄԱ-ի դեմ խաղում մեզ կբավարարի նաև ոչ-ոքին»’