‘
Ռուսաստանի իշխանությունները ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դեմ նոր գործ են հարուցել՝ սահմանը անօրինական հատելու վերաբերյալ:
Սավչենկոն ինքը պնդում է, որ ռուսաստանամետ անջատականներն իրեն գերի են վերցրել Լուգանսկի մարզում, ապա ուղարկել են Ռուսաստան, որտեղ էլ նրան ռուսաստանցի երկու լրագրողների սպանությանը մասնակցություն ունենալու մեղադրանք է ներկայացվել:
Մինչդեռ ռուսաստանյան իշխանությունների պնդմամբ՝ Սավչենկոն ինքն է, որպես փախստական, հատել սահմանը:
Նադեժդա Սավչենկոն, որն աշնանը Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է ընտրվել «Բատկիվշչինա» կուսակցության կողմից, այս շաբաթ ստացել է ԵԽԽՎ անդամի ստատուս: Չորեքշաբթի օրը ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որում, ի թիվս այլ հարցրեի, նաև պահանջ է դրել Ռուսաստանի առջև անհապաղ՝ մեկ օրվա ընթացքում, ազատ արձակել Սավչենկոյին և նրան հանձնել Ուկրաինային կամ երրորդ կողմի: Իսկ հունվարի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն նամակով դիմել է Պուտինին՝ պահանջելով ազատել ուկրաինացի օդաչուին: Փոխանցում է BBC-ն:
‘